Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 
  • Նանա ԳՆԴՈՅԱՆ. Երբ քննադատությունը դառնում է «նորաձևություն»

    Նանա ԳՆԴՈՅԱՆ. Երբ քննադատությունը դառնում է «նորաձևություն»

    12.09.2013| 16:54
    Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման վերաբերյալ համացանցն ու ԶԼՄ-ները հեղեղած հուզական «տեղեկատվական աղբը» քչփորելով` ԵՄ ասոցացման համաձայնագրի ջատագովների հնչեցրած գնահատականների մեջ գերակշռող հիմնավորումներից ամենահուզականը, թերևս, հետևյալն էր. «Չորս տարի աշխատել ենք ԵՄ ասոցացման համաձայնագրի վրա, ապա կտրուկ քայլ արել…»:
  • Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Էծե՛ր, հանգիստ թողեք այծերին

    Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Էծե՛ր, հանգիստ թողեք այծերին

    11.09.2013| 16:07
    Իսկապես ցնցված եմ: Այն, որ ասում են՝ «մինչև հոգուս խորքը»: Նույնիսկ մի բան էլ՝ անդին: Չէ, լուրջ: Ախր, ինչի՞ նման է, երբ օպտիկական նշանացույցով մահավճիռ ես արձակում անմեղ, անշառ կենդանուն ու սառնասրտորեն գնդակահարում: Խեղճ բեզոարյան այծ, մուֆլոն, խեղճ վարազ ու արջ:
  • Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Ջա՜ն, տույ-դույ, տույ-դույ, տույ-դույ

    Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. Ջա՜ն, տույ-դույ, տույ-դույ, տույ-դույ

    09.09.2013| 13:08
    Եվ այսպես, հարգելի բարեկամներ, հայոց մայրաքաղաքների թիվն ավելացավ ևս մեկով. մ.թ. 2013-ի օգոստոսի 7-ին, Լոռու մարզի Ախթալա համայնքում կազմակերպված ավանդական «Խորովածի տոնի» ժամանակ ամենայն հայոց խոհարար Սեդրակ Մամուլյանը հռչակեց.
  • Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Էսօր ֆուտբոլ կա

    Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ. Էսօր ֆուտբոլ կա

    07.09.2013| 18:54
    Այնուամենայնիվ, մեզ շատ բան է միավորում: Հայերենը, Արցախի հարցը, Ռուսաստանի խոպանի ու Ամերիկայի «գրին քարտի» ցանկությունը, Արարատին նայող տուն ունենալը, լավաշը, խորովածը, նարդին, հրապարակի շատրվանները… Բայց թվարկված ու չթվարկված բոլոր այդ միավորիչների դեպքում, ոնց էլ պտտես, էլի մի տարանջատիչ բան գտնվում է ու խաթարում լիարժեք միասնության զգացողությունը:
  • Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ստորոտում գտնվող ուժեղները չեն հանդուրժում թույլիկների իշխանությունը

    Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Ստորոտում գտնվող ուժեղները չեն հանդուրժում թույլիկների իշխանությունը

    06.09.2013| 13:38
    Իրեն հարգող պետության համար իշխանության իրավահաջորդության ապահովման խնդիրը ֆունդամենտալ նշանակություն ունի պետական համակարգի ամրապնդման և ժողովրդավարական ինստիտուտների անշրջելիության գործընթացում: Հայաստանի պարագան մի փոքր այլ է:
  • Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. Մոսկվան կարող էր նաև ճնշումների միջոցով հասնել ցանկալի արդյունքի

    Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. Մոսկվան կարող էր նաև ճնշումների միջոցով հասնել ցանկալի արդյունքի

    04.09.2013| 02:38
    Նախագահների հայտարարությունից ստացած առաջին տպավորությունս այն է, որ Ռուսաստանը Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու համար խիստ բարձր գին է վճարում։ Կարծում եմ, պետք չի որևէ մեկին համոզել, որ ցանկության դեպքում Մոսկվան կարող էր նաև ճնշումների միջոցով հասնել ցանկալի արդյունքների։
  • Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Մոտենում է ընտրության պահը

    Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Մոտենում է ընտրության պահը

    03.09.2013| 11:42
    Մեզ հաճախ են փորձում համոզել, որ թույլ ու փոքր երկիր ենք և, որպես այդպիսին, այս դաժան աշխարհում մեր ինքնուրույն ու ինքնաբավ գոյությունն ապահովելու հեռանկար չունենք: Այս տեսակետը բնական հարցադրում է առաջացնում` արդյոք թույլը կարո՞ղ է` եթե ոչ հաղթական, ապա գոնե շահեկան դիրք ձեռք բերել արտաքին ագրեսիվ միջավայրի նկատմամբ:
  • Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»

    Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. «Մուզիկանտ չզբաղվել պոլիտիկա»

    31.07.2013| 21:29
    Այս «շարժման» իմաստը փնտրեք «ազնիվ քյարփինջ» քաղաքապետին ուղղված ՌՔ-ի հետեւյալ կշտամբական արտահայտության մեջ՝ «փողի բոչկայի վրա նստած՝ փող եք ուզում»: Սա մայրաքաղաքի իշխանության համար կոռուպցիոն համակարգ ձևավորելու հրահանգ էր, որն իրականցրեցին Երևանի հաջորդ քաղաքապետները:
  • Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. Այսպես էր ավերվում մայրաքաղաքը

    Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. Այսպես էր ավերվում մայրաքաղաքը

    31.07.2013| 15:27
    Կարծեմ 2007-ին փորձում էինք բնակիչների հետ միասին ընդդիմանալ «երրորդ մասի» հարևանությամբ գտնվող գողտրիկ մի բակի ավերման գործընթացին: Տարածքի բնակիչների ջանքերով այն ոչ միայն բարեկարգվել էր՝ մաքրվել, ծառ ու թփով պատվել, այլև վերածվել էր մանկական խաղահրապարակի: Բնականաբար, դա երկրի նախագահին և քաղաքապետին ո՞նց կարող էր ձեռք տալ, չէ? որ փողի վրա էին նստած, և ինչ-որ մեկին թույլ էր տրվել այդտեղ շինարարություն անել: Տարածքն էլ, բնականաբար, ներկայացվել էր որպես անբարեկարգ գոտի:
  • Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Թարս շարադրված դարվինիզմ կամ Համլետի մղձավանջային երազներում հայտնված Յորիկ

    Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Թարս շարադրված դարվինիզմ կամ Համլետի մղձավանջային երազներում հայտնված Յորիկ

    30.07.2013| 11:47
    Մոսկվա, բայց շատ տարիներ առաջ, երբ մենք, ինչպես Եվտուշենկոն է մի առիթով բնութագրել`,«վրդովմունք հարուցելու չափ ջահել էինք»: Ավելի ստույգ`1975 թվական: Մեզ բերել են Կրեմլ, լենինյան կաբինետ: Համամիութենական հավաք - խորհրդակցություն է, և տարբեր հանրապետություններից գործուղված երիտասարդ գրողները անպայման պիտի մասնակցեն այս ծիսակարգին: